Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իտալացի ոստիկանները ներողություն խնդրեցին և հեռացան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

«Քանի որ, ինչքան հասկացա, առավոտյան միջադեպի հանգուցալուծումը շատերը չէ, որ կռահել են, հարկ եմ համարում տեղեկացնել, որ թյուրիմացությունը հարթվել է հենց տեղում, երբ իտալացի ոստիկաններին փաստաթղթերով բացատրել եմ իմ ով լինելը: Հրապարակածս նկարում՝ ոստիկաններին youtube-ում ցույց եմ տալիս իմ բանտարկության, դատավարության տեսանյութեր, այդ թեմայով հրապարակումներ միջազգային մամուլում: Իհարկե, նրանք երկար պնդում էին, որ իրենց հետ գնամ ոստիկանություն, բայց բացատրեցի, որ չի լինի այդպես: Ի վերջո, մոտ 30 րոպեների ընթացքում ճշտումներ անելով, վերջում ներողություն խնդրեցին և հեռացան: Բայց ասեմ, որ բավական լուրջ օպերացիա էին կազմակերպել՝ մեծ թվով ոստիկանների և հատուկ ծառայությունների ներգրավմամբ: Երևի մտածել էին, որ 2008-ից մինչև օրս Ինտերպոլից խուսափողը պետք է որ լուրջ հանցագործ լինի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Իտալիայի ոստիկանությունը Հռոմում պաշարել է իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը: