Ֆասթ Կրեդիտի նոր՝ 22-րդ մասնաճյուղը բացվել է Ավան համայնքի Խուդյակով 69/1 հասցեում
Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1994 թվականին, ունենալով 100,000-ից ավել հաճախորդ, շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղերը ոչ միայն մարզերում, այլ նաև Երևանի տարբեր համայնքներում: Հունվարի 26-ին Երևանի Ավան թաղամասում էլեկտրոնային երաժշտության ներքո տեղի ունենցավ Ֆասթ Կրեդիտի 22-րդ մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությունը: Նորաբաց մասնաճյուղը՝ յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում, աշխատելու է շաբաթվա բոլոր օրերին՝ շուրջօրյա, ի դեպ Ֆասթ Կրեդիտն այն միակ կազմակերպությունն է, որը աշխատում է տարվա 365 օրերին անկախ տոնական օրերից՝ մատուցելով կազմակերպության գրեթե բոլոր ծառայությունները: Մասնաճյուղում տրամադրվում է ոսկու գրավով, անշարժ գույքի գրավով սպառողական, հիպոթեքային, գյուղատնտեսական, առևտրային, ավտոմեքենայի գրավադրմամբ վարկեր, կատարում է տարադրամի փոխանակում, ներգրավվում է փոխառություններ իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից, նույնիսկ մատուցում է ապահովագրական ծառայություն:։ Ֆասթ Կրեդիտ 24 տարի ֆինանսական շուկայում 24 տարի իր հաճախորդների կողքին 24 տարի պարզ և արագ http://fastcredit.am/am