Lեզվի պետական տեսչության ճակատագիրը օդում է կախված (տեսանյութ)
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը կամ կվերակազմակերպվի պետական կոմիտեի կամ կստեղծվի պետական կոմիտե: Վերջնական պատասխանը կունենանք, երբ կառավարության նիստում համապատասխան քննարկումներ կլինեն հարցի շուրջ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Արդեն 3 տարի է, ինչ կասեցված է լեզվի պետական տեսչության գործառույթները, մասնավորապես զրկված է տուգանքներ կիրառելու լիազորությունից, բայց կառույցը շարունակում է որոշակի աշխատանքներ իրականացնել: «Սա արվել է, որ տնտեսվարող սուբյեկտներին քիչ անհանգստանցնենք եւ չխանգարենք նրանց աշխատանքին, բայց մենք չենք խանգարել, այլ օգնել ենք, որ հրապարակային գրվածքը լինի հայեցի»: Սերգո Երիցյանը դեմ է տուգանքներին: Ըստ նրա, երբեմն զգուշացումներն ավելի արդյունավետ են: Չնայած դրան, տնտեսվարող սուբյեկտների դեմ, տարեկան` 70-75 դատական հայց է ներկայացրել լեզվի պետական տեսչությունը վարչական դատարանին եւ հիմա 12 շարունակվող գործ կա: «Միայն այս տարվա ընթացքում, քաղաքացիների կողմից 900 նամակ է եղել կապված տնտեսվարող օբյեկտների անունների, փաստաթղթերի հետ կապված»: Սերգո Երիցյանը հույս է հայտնում, որ լեզվի պետական կոմիտեի ստեղծումից հետո լեզուն ավելի լավ կպաշտպանվի, կփոխվեն նաեւ վերահսկողության ուղղությունները: