Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրինաց երկիրը» այսօր հպարտանում է այն աշխատանքով, որն ունի իր հետևում. Հեղինե Բիշարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
bishaxyan

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ համագումարում Արթուր Բաղդասարյանը միաձայն վերընտրվեց կուսակցության նախագահ, իսկ Հեղինե Բիշարյանը՝ փոխնախագահ։ Համագումարի ժամանակ նաև «Օրինաց երկիրը» վերամիավորվեց «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ և այսուհետ հանդես է գալու «Օրինբաց երկիր» կուսակցությամբ։ Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյաը հայտարարեց. «Ամենակարևորը այն է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը քսանմեկ տարի շարունակ, ՀՀ անկախության պատմության մեջ ունի իր լուրջ դերակատարումը, տեղն ու նշանակությունը, կատարած աշխատանքը, որի առաջ կարելի է խոնարհվել։ 260 օրենքի հեղինակ «Օրինաց երկիրը» այսօր հպարտանում է այն աշխատանքով, որն ունի իր հետևում։ «Օրինաց երկիր կուսակցության պատմության մեջ բազմաթիվ շնորհակալության կոչեր կան» Նրա խոսքով ամենամեծ ողբերգությունը արտագաղթն է, երբ մարդիկ թողնում են իրենց հայրերի և պապերի գերեզմանը և լքում հայրենիքը։ Այս ամենի մասին, ըստ Բիշարյանի, կուսակցությունը մշտական քննարկումներ է ունեցել՝ լուծումներ առաջարկելու համար։ «Մենք իսկապես, լինելով անկախ Հայաստանի պատմության մեջ 21 տարվա պայքարող քաղաքական ուժ, մենք իրավունք չունենք մեր ժողովրդին թողնելու։ Մենք իրավունք չունենք նայելու օտարի նման, թե ինչպես են հեռանում հայրենքից։ Իրավունք չունենք մտածելու, թե ինչ ուզում է լինի։ Մենք պարտավոր ենք լինելու ժողովրդի կողիքն, պարտավոր ենք շարունակելու մեր պայքարը՝ անկախ նրանից այսօր խոսափոխները որտեղ են։ Խորհրդանանո՞ւմ, թե այլ տեղ»,- նշեց Հեղինե Բիշարյանը։ Նա իր ելույթում նաև շնորհակալան խոսքեր հղեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին և կուսակցության անդամներին՝ իրենց արած գործերի և կուսակցության գաղափարախոսությանը հավատարիմ մնալու համար։