Հռոմի դպրոցները կփակվեն Սիբիրյան ցիկլոնի պատճառով
Հռոմի քաղաքապետարանը հայտնում է, որ երկուշաբթի օրը իշխանությունները հրահանգել են փակել քաղաքի դպրոցներն ու մանկապարտեզները, քանի որ Սիբիրյան ցիկլոնը ծածկել է Իտալիայի գրեթե ողջ տարածքը։ Սառը հոսանքը, որին իտալական լրատվամիջոցները կոչել են Բուրան կամ Բուրիան, անցած շաբաթվա վերջին դարձել է Ապենինյան լեռնաշղթայում եղանակային անսովոր ցածր ջերմաստիճանի և ձյան առատ տեղումների պատճառ։ Մարչերի, Էմիլիա-Ռոմանիայի, Մոլիսի և Տոսկանայի կենտրոնական տարածքներում, որտեղ կիրակի օրը ձյուն էր տեղացել, Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարեց վտանգի դեղին աստիճանի մասին։ Երկիրի հյուսիսում՝ Պիեդմոնթում, շաբաթվա սկզբին լեռնային հատվածներում սպասվում է -10-ից մինչև -16˚C ցրտահարություն։ Կենտրոնում Յուվենթուսի և Ատլանտայի միջև նշանակված իտալական չեմպիոնների լիգայի խաղը չեղյալ է հայտարարվել՝ առատ ձյան պատճառով։ Վենետիկում ուժեղ փոթորիկի հետևանքով Ազատության կամրջի վրա սյուն է ընկել, որը հանդիսանում է քաղաքի կղզային հատվածը մայրցամաքին կապող ճանապարհը։ Բացի մայրաքաղաքից, դպրոցներից և մանկապարտեզներից երկուշաբթի օրը այլ քաղաքներում փակ կլինեն նաև Լազիոյի կենտրոնական շրջանը, ինչպես նաև Կամպանիան ու Տոսկանան։ Մայրաքաղաքում կանխատեսվել է ձյան տեղումներ՝ փոտրվարի 26-ին։ Ճանապարհներին մերկասառույցի առկայության ռիսկի պատճառով քաղաքապետարանը նվազեցրել է ավտոբուսների երթուղիների քանակը՝ խոստանալով հասարական տրանսպորտին ապահովել ձմեռային անվադողերով։ Թերմինի կոչվող կենտրոնական կայարանը և Տիբուրտինայի հսկայական երկաթուղային կայանը բաց կլինեն ողջ գիշերվա ընթացքում՝ ցրտահարված թափառականներին ժամանակավոր ապաստարանով ապահովելու համար։ Աղբյուրն՝ այստեղ