Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պեկինում առաջացած սմոգը մարդկանց սպառնում է թոքի քաղցկեղով

Քաղաքականություն
Pekin

Մոնղոլիայից փչող քամին, որն իր հետ բերել է հսկայական քանակությամբ ավազ, խառնվելով Պեկինի արդյունաբերական գործարաններից արտանետվող թանձր ծխին, խիտ սմոգի պատճառ է դարձել։ Այդ պատճառով Պեկինի օդանավակայանում տասնյակ  թռիչքներ են չեղյալ համարվել։ Իշխանությունները քաղաքացիներին հորդորել են հնարավորինս տներից դուրս չգալ։ Օդերևութաբանության ծառայությունը հայտարարել է օդի աղտոտվածության դեղին մակարդակի մասին։ Չինական ԶԼՄ-ները զգուշացնում են, որ օդում առկա մասինիկների բարձր խտությունը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, մասնավորապես՝ թոքի քաղցկեղի և սրտի կաթվածի։   Գրինփիսից Լի անունով մի ակտիվիստ նշել է, որ ավազահողմերը միշտ էլ խնդիր են եղել Պեկինի և Չինաստանի հյուսիսային հատվածի համար հատկապես մարտ, ապրիլ և մայիս ամիսներին։ Բայց Չինաստանը անցած մի քանի տարիների ընթացքում աճ է գրանցել ավազահողմերի դեմ պայքարում։ Եվ այժմ լայնածավալ աշխատանքներ են տարվում օդը թունավոր նյութերից մաքրելու և վտանգը կանխելու համար։   Աղբյուրն՝ այստեղ