Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՐՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ ԾԻՐԱՆԵՆԻՆԵՐԸ ԵՒ ԴԵՂՁԵՆԻՆԵՐԸ

Մարզեր

Յուրաքանչյուր տարի ապրիլի առաջին տասնօրյակում տարածաշրջանում սկսվում է վեգետացիան, սակայն այս տարի եղանակների ցուրտ լինելու պատճառով դեռեւս վեգետացիան չի սկսվել, տեղեկացնում են Սիսիանի օդերեւութաբանական կայանից:

Ապրիլի առաջին տասնօրյակում գրանցվել է ցուրտ, անպամած եղնակ: Տեղումները նորմայից ավելի է եղել 17 մմ-ով: 03-ով նվազել է օդի միջին ջերմաստիճանը:

Ապրիլի երկրորդ տանօրյակի ընթացքում` ամսի 17-ի դրությամբ, կրկին գրանցվել է 13 մմ-ով նորմայից ավելի տեղումներ:

Տարածաշրջանի ցածրադիր գոտիներում, որտեղ արդեն իսկ ծաղկած են եղել ծիրանենիներն ու վաղահաս դեղձենիները դրանք ցրտահարվել են:

«Սյունի» ՀԸ

Սիսիան