A
A
5000 ԴՈԶԱ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ՏՈՒԼԱՐԵՄԻԱՅԻ ԴԵՄ
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզային հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Սիսիանի բաժանմունքը «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի» կողմից տուլարեմիայի դեմ պատվաստանյութ է ստացել: Պատվաստումները իրականացվում են ապրիլի 16-ից: Իմունացվում են 7 տարեկանից բարձր անձինք` հատկապես գյուղաբնակները: Մարդիկ այս հիվանդության դեմ պատվաստվում են 5 տարին մեկ անգամ:
Սիսիանի հիգիենիկ հակահամաճարակային տեսչության համաճարակաբան Անահիտ Ղազարյանի տեղեկատվությամբ, անցած տարի տարածաշրջանում գրանցվել է տուլարեմիայով հիվանդացության 6 դեպք, իսկ այս տարի` 1-ը:
«Սյունի» ՀԸ
Սիսիան