A
A
Մարդիկ ստիպված են հատել երկաթգիծը, անցումը թաղամասից շատ հեռու է դրված (տեսանյութ)
Ալավերդի քաղաքի որոշ թաղամասերում երկաթգիծը բնակիչները հատում են արգելված ու վտանգավոր հատվածներով։ Դեբեդ թաղամասի բնակիչներից շատերն են երկաթգծով անցուդարձ անում, բայց գիտակցում են, որ վըանգավոր է։ «Անգրագետ չենք, գրածա, որ չի կարելի անցնել, բայց դե անցնում ենք, ստիպված ենք»,- ասում է Դեբեդ թաղամասի բնակիչ Հակոբ Նաբանդյանը։ Նա պատճառաբանում է, որ անցումը շատ հեռվում է դրված, որը ժամանակի առումով իրենց ձեռք չի տալիս։ Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում։