Նյու Յորքի Իսթ-Րիվեր գետում ուղղաթիռ է ընկել. կա 5 զոհ (տեսանյութ)
ԱՄՆ ոստիկանության փոխանցմամբ, կիրակի երեկոյան Նյու Յորքի Իսթ-Րիվեր գետն է ընկել ուղղաթիռ և կա 5 զոհ: Սուզորդները ջանք չեն խնայել 5 ուղևորներին ուղղաթիռից դուրս բերելու համար, բայց նրանցից 2-ը մահացած են եղել, իսկ 3-ը մահացել են հիվանդանոցում: Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից Օդաչուն կարողացել է դուրս պրծնել և փրկվել անցնող քարշանավով: Ուղղաթիռը, որն ուղևորվում էր լուսանկարներ կատարելու համար, վթարի է ենթարկվել Ռուզվելտ կզու մոտ: Նյու Յորքի ոստիկանության լիազոր Ջեյմս Օ’Նիլի փոխանցմամբ այն վարձակալել էին մի խումբ լուսանկարիչներ: Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ժամը մոտ 19:00-ին կարմիր ուղղաթիռը փորձում վայրէջք կատարել ջրի վրա: Դրանից հետո այն շրջվել է, և պտտվող ռոտորները մխրճվել են ջրի մեջ: Դաշնային ավիացիոն կազմակերպությունը հայտնել է, որ դեպքի հանգամանքները պարզվում են: