Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓԼՈՒԶՈՒՄ` ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մարզեր

Գյումրիում բնակվող Օֆելյա Ասլանյանը իր տան անմխիթար վիճակի պատճառով մի քանի օր է, ինչ տանը չի գիշերում: Գիշերն անցկացնում էր քրոջ կամ էլ հարուաններից որեւէ մեկի տանը: Դա բէլ այսօր փրկել է տիկին Օ‎ե‎ֆլյային, որովհետեւ առավոտը շենքի այլ բնակիչենրն արթնացել են ուժեղ աղմուկից, իսկ տիկին Օֆելյան` քրոջ տնից վերադառնալուն պես տեսել է, որ իր տան պատը քանդվել է:

Իր իսկ խոսքերով, նա կիսաքանդ տանը մի կերպ յոլա է գնացել, հույս ունենալով, որ մի օր ի վերջո իրեն կապահովեն բնակարանով: 6 տարի է ինչ Օֆելյա Ասլանյանը ընդգրկված է Գյումրու անօթեւանների ցուցակում եւ զբաղեցնում է 8-րդ կետը: Ըստ ՍՊԱԾ ՀԲ-ի 2003թվականին տրված եզրակացության 20-ական թթ-ին կառուցված տան վնասվածությունը գնահատվում է 3-4 աստիճանի եւ ենթակա չէ ամրացման: Բնակության համար ոչ պիտանի տան նախասենյակի պատերն իրարից անջատված են 30-40միլիմետրով: Խնդրի առնչությամբ տանտերը բազմիցս դիմել է պատասխանատու մարմիններին: «Ըսել են քանդե գնա վարձով ապրի մինչեւ քեզի տուն տանք, բայց ես միայնակ թոշակառու, հնարավո՞ր է»,- ասում է գյումրեցի Օ‎ֆելյա Ասլանյանը:

Այն որ կիսավեր այս շինությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Օֆելյա Ասլանյանի, այլեւ նույն տարածքի բնակիչների եւ անցորդների համար, հավաստում են նաեւ հարեւանները: Ու եթե այս անգամ բոլորի բախտը բերել է, հաջորդ անգամ նույնը կարող է չկրկնվել: Տեղի բնակիչների կանխատեսումներով փլուզված պատի շարունակությունը եւս ենթակա է փլուզման:

«Ցայգ» ՀԸ

Գյումրի