Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզում եմ, որ Հենրիխը լավ խաղա, որ շատ փող հավաքի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
txa

Սահմանին ապրող այս երեխաները կարծում են՝  իրենց դասարանցի Արմանը մի օր դառնալու է  Հայաստանի  Հանրապետության Նախագահ։ Ինքը Արմանը դեմ է՝  դատավոր է ուզում դառնալ։ Ներքին Կարմիրաղբյուրի  դպրոցի  աշակերտ Յանիսը չգիտի՝ ինչու է  առաջադրում  դասընկերոջ թեկնածությունը։  Բայց ինքն էլ Նախագահ դառնալ չէր ուզի։ 11-ամյա տղան այլ մասնագիտություն է գերադասում`  ոստիկանի։ Այս դասարանում աշակերտների մեծ մասը իրեն տեսնում է բժշկի սպիտակ խալաթով։ Նրանցից տարիքով փոքրերն էլ են  արդեն մասնագիտության հարցում կողմնորոշված։ Արտյոմի շապիկին՝ Հենրիխ Մխիթարյանի նկարն է,  չնայած  ֆուտբոլային  կուռքը  Հենրիխը չի։ Ուզում է ֆուտբոլիստ դառնալ եւ խաղալ Ռոնալդոյի պես։ Այնուամենայիվ,  Արտյոմը   տեղեկացված է՝ հայ ֆուտբոլիստը ինչպես խաղաց, որ ակումբ տեղափոխվեց։  Հենրիխի  հետ կապված  ցանկություն  էլ  ունի . «Ուզում եմ, որ լավ խաղա, որ շատ փող հավաքի» Նրա դասընկեր  Գագիկը  չի կողմնորոշվում ֆուտբոլիստ դառնալ, թե ռեպեր։ Վերջին շրջանում ինքը մի քանի անգամ հայտնվել է լրագրողների ուշադրության կենտրոնում,  տեսախցիկը նրան չի կաշկանդում Մի քանի րոպեն բավարար է, որ մտքերը հավաքի եւ ռեպ կարդա։ Լարիսան  իրենց 6 հոգանոց  դասարանում միակ աղջիկն  է։   Ուշադրության պակաս չի զգում, բայց  այս մասին լռել չի կարող. «Վատն այն է, որ ես ընկերուհի չունեմ դասարանում»։ Ներքին Կարմիրաղբյուրի  դպրոցում  80  աշակերտ է  սովորում, նախորդ տարվա համեմամտ 6-ով ավելացել է։  30 տարի առաջվա համեմատ քիչ է թվում, բայց դպրոցի  տնօրեն Նառա  Պապյանին սա արդեն իսկ ուրախացնում է, մանավանդ, որ հաջորդ տարի էլ է առաջին դասարանցիների թիվն  ավելանալու։ Մանրամասները՝  տեսանյութում