Լավրով. Թուրքիան Սիրիայից կհեռանա (տեսանյութ)
Թուրքիան անհապաղ դուրս է բերելու իր զորքերը Սիրիայի տարածքից, հենց ավարտի այնտեղ հակաահաբեկչական գործողությունները: Այդ մասին քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Երեք ես հանդիպել եմ մեր թուրք գործըներոջ՝ Մեվլութ Չավուշօղլուի հետ: Նա վստահեցրել է, որ Թուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և մտադիր չէ մնալ Հյուսիսային Սիրիայում: Մեզ հավաստիացրել են, որ տարվող գործողությունները զուտ հակաահաբեկչական են և ավարտվելու դեպքում թուրքական զորքերն անհապաղ դուրս կբերվեն Սիրիայի տարածքից»-, ասել է նա: Ըստ Լավրովի՝ Անկարան ներխուժել է Սիրիա, ի պատասխան Վաշինգտոնի որոշմանը՝ սատարել քուրդերի կողմից արևելյան սահմանի վերահսկության որոշմանը: ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Սիրիայի հարցում սպասում է նաև Միացյալ Նահանգների կառուցողական մոտեցումը: Նա ակնկալում է, որ Վաշինգտոնը ևս կհարգի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և կհետևի այդ երկրի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին: «Մենք նաև հուսով ենք, որ մեր ամերիկյան գործընկերները կդադարեցնեն սատարել Սիրիայում ահաբեկչական կազմակերպություններին, մասնավորապես Ջեբհաթ ալ Նուսրային», -հայտարարել է նա: