Բացել լրահոսը Փակել լրահոսը
10
A A
Պաշտոնական

Երևանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել․ ՆԳՆ

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է այսօր՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Ձեռնարկվում են միջոցառումներ խուլիգանության մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։