Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոնդոնը համարժեք պատասխան կստանա. Լավրով (տեսանյութ)

Քաղաքականություն
lavrov

Ռուսաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի քայլերը մոտակա ժամանակ համարժեք քայլերի կարժանանան:  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ոչ մի առճակատում ոչ ոքի հետ չենք ակնկալում: Մենք ցանկանում ենք աշխատել ազնիվ, փոխադարձ հարգանքի և հետաքրքրությունների բալանսի, բոլորի համար ընդունելի մոտեցումների փնտրման հիման վրա»-, հայտարարել է նա: Մինչ այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Լոնդոնին չորս նոտա է ուղղել՝ Սերգեյ Սկրիպալի վրա մահափորձի կապակցությամբ, սակայն որևէ հստակ պատասխան այդպես էլ չի ստացել: «Այս պահին Մեծ Բրիտանիան հրաժարվում է ռուսական կողմի հետ որևէ համագործակցությունից, ինչպես նաև որպես Քիմիական զենքի արգելման դեմ կոնվենցիան ստորագրած երկիր, և «Քիմիական զենքի արգելման կազմակերպության» անդամ, Լոնդոնը հրաժարվում է որևէ տեղեկատվություն տրամադրել  այդ կապակցությամբ: Ոչ մի խոսք չի գնում անգամ հանցագործության վայրում հայտնաբերված նյութի ցուցանմուշի տրամադրման մասին», - հայտարարել է նա: Նշենք, որ Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետներից պահանջել է հեռանալ մեկշաբաթյա ժամանակահատվածում՝ մեղադրելով Ռոսաստանի կառավարությանը ռուսաստանյան հետախուզական վարչության նախկին աշխատակից 66-ամյա  Սերգեյ Սկրիպալի և նրա 33-ամյա դստեր Յուլիայի նկատմամբ մահափորձի մեջ: Լոնդոնից պնդում են, որ հանցագործության ժամանակ օգտագործվել է ռուսաստանյան արտադրության «Նովիչոկ» գազը: