Մտահոգիչ դրույթներ՝ կամավորների ինստիտուտի ներդրմանն ուղղված նոր օրինագծում
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում մարտի 15-ին քաղաքացիական հասարկության կազմակերպությունների (ՔՀԿ) 12 ներկայացուցիչ այսօր կազմակերպված դասընթացի շնորհիվ տեղեկացան կամավորների ինստիտուտին վերաբերող օրևենսդրական գործող և նախատեսվող իրավակարագավորումներին։ Ծրագրի մենթորների խմբի համակարգող և արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց հայաստանյան տարբեր օրենքներով կամավորների գործունեությունը կարգավորող դրույթներին, ինչպեսև ներկայացրեց կամավորների ինստիտուտի ներդրմանն ուղղված նոր օրենքի նախագծով սահամանվելիք իրավակարգավորումները։ Դասընթացի մասնակից «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Լուսինե Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց․«Ներկայացվեցին դրույթներ, որոնք կարելի էր վերցնել ու միանգամից կիրառել առօրյա գործունեության ընթացքում։ Կային նաև մտահոգիչ փաստեր՝ ընդունվելիք օրենքում։ Առաջինը, որ ինձ անհանգստացրեց, այն էր, որ միայն աշխատողների 5 տոկոսի չափով կարող են կամավորներ ներգրավվել։ Կարծում եմ, բազմաթիվ փոքր ՀԿ-ների համար, ովքեր ունեն զարգացման խնդիր, իրենց համար դա կարող է խնդիր լինել, որովհետև նոր, փոքր կազմակերպությունների համար շատ կարևոր է, որ կամավորները որքան հնարավոր է շատ լինեն»,-ասաց Լուսինե Մանուկյանը։ Նրա խոսքով, իրենց կազմակերպության աշխատանքներին հաճախ կամավորներ են ներգրավվում, և այս պահին էլ երկու կամավոր ունեն, իսկ եթե օրենքն այդ տեսքով ընդունվի, ապա հնարավոր է, որ իրենք ստիպված կլինեն դադարեցնել կամավորների հետ համագործակցությունը։ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նինել Հովնանյանն էլ մեծապես կարևորեց այս ոլորտը համակարգող առանձին օրենք ունենալու գաղափարը․ «Կարծում եմ, արդյունավետ կլինի օրենքը հաստատվի, որ ըստ դրա մենք հասկանանք, թե ինչ քայլերով գործենք, թեկուզ պայմանագրի պայաններին ծանոթանանք, թե ինչ ձևով պետք է պայմանագիրը կազմենք ու կնքենք կամավորի հետ»,- նշեց նա և հավելեց, որ, իհարկե, ներկայիս նախագծի որոշակի կարգավորումներ պետք է վերանայվեն։