A
A
Արևմտյան Իրաքում Ամերիկյան ուղղաթիռը վթարի է ենթարկվել
Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության փոխանցմամբ Արևմտյան իրաքի տարածքում Ամերիկացի զինվորներ տեղափոխող ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել, Հայտնում է ԲԲՍ-ին։ Ինչպես փոխանցվում է, փրկարարական ջոկատները աշխատում են տարածքում, և կսկսվի հետաքննություն՝ պարզելու վթարի պատճառները։ Այլ մանրամասներ չի տրամադրվել։ Ռոյթերսի փոխանցմամբ ԱՄՆ 2 պաշտոնյաներ նշել են, որ Անբար մարզի Ալ-Քաիմ քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել HH-60 Pave Hawk տեսակի ուղղաթիռ։ ԱՄՆ Զինված Ուժերի տեղեկություններով Իրաքում ավելի քան 5000 զինվոր կա, որոնք մասնակցում են այսպես կոչված Իսլամական Պետության դեմ պայքարին։ ԱՄՆ-ն Իրաքում զորքեր է ունեցել 2003 թվականի ներխուժումից հետո, որոնց քանակը 2007 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 168,000 զինվոր։