Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՅՈՒՆԻՔԻՑ 7 ԵՐԵԽԱ ԿԲՈՒԺՎԻ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Մարզեր

Լիդա Հովակիմյանը 9-ամյա Հասմիկին Գորիս քաղաք էր տարել, որպեսզի նրան հետազոտեն Գերմանիայից ժամանած բժիշկները: Հասմիկը ի ծնե հաշմանդամ է, նա դժվարությամբ է տեղաշարժվում: Մասնագետները նրա հիվանդությունը ախտորոշել են իբրեւ երկկողմանի բնածին կոնքազդրային հոդախախտ: Հասմիկն ու մարզի էլի 7 երեխաներ /3-ը Կապանից, երկուական երեխա Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններից/ ամռանը վիրահատական միջամտությամբ կբուժվեն Գերմանիայում:

Նախաձեռնությունը Հայաստանի մանկական ասոցիացիայինն է, որ գործունեություն է իրականացնում 14 տարի, այդ ընթացքում ավելի քան 180 երեխաներ, որոնք տարաբնույթ խնդիրներ են ունեցել եւ բուժվել են գերմանական «Բարեկամության գյուղ» ինտերնացիոնալ կազմակերպության աջակցությամբ: Բարեգործական այս կազմակերպությունը գործունեություն է իրականացնում շուրջ 50 տարի, ավելի քան 40 երկրում եւ համագործակցում է Եվրոպական տարբեր կլինիկաների հետ:

Հայաստանի մանկական ասոցիացիայի նախագահ Վարուժան Սեդրակյանի տեղեկատվությամբ կազմակերպությունն աջակցում է նաեւ մարզային կլինիկաներին, բուժսարքավորումներ են հատկացվել Սիսիանի եւ Կապանի առողջապահական հաստատություններին:

«Սյունի» ՀԸ

Սիսիան