Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ տարի է՝ խախտվում է անչափահասների կրթություն ստանալու իրավունքը (տեսանյութ)

Քաղաքականություն
media-kentron

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում խախտվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները։ «Հերթական պլանային այցի ժամանակ բացահայտեցինք, որ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում խախտվում է անչափահասների կրթություն ստանալու իրավունքը։ Քրեակատարողական հիմնարկում մենք ունենք 6-7 անչափահասներ, որոնք մեկ տարի շարունակ զրկված են պետության կողմից ստանձնած կրթության իրավունքից»,- ասաց խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը։ Պատճառն այն էր, որ կրթությունն իրականացնող կառույցի հետ պայմանագիրը խզված էր, և աշխատանքներ են տարվում նոր պայմանագրի ուղղությամբ։ Սակայն եթե մեկ տարի խախտվում է իրավունքը, լուրջ խնդիր է։Նա փաստում է՝ կալանքի ենթարկված ցանկացած անձ, որը զրկված է այդ իրավունքից, կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Հայաստանի դեմ վճիռ ունենալ, որովհետև խախտվել է իր հիմնարար իրավունքներից մեկը։ Դիտորդների խումբը հանդես է Արդարադատության նախարարությանը հանդես է եկել մի շարք առաջարկություններով։ «Մոտ 100 գրություն է ուղարկվել խմբի կողմից, որից 27-ը վերաբերում էին բուժսպասարկմանը։ Առաջին առաջարկությունը վերաբերում էր կալանավորվածներին պահելու ուղղիչ հիմնարկրկների ներքին կանոնակարգի 200 կետին, ըստ որի, քննիչը կարող է արգելանք դնել անձի կողմից քաղաքացիական գործարքների մասնակացությանը։ Բայց դա կարող է կամայականության տեղիք տալ։ Մենք առաջարկել ենք, որ քննիչը հիմնավորի և պատճառաբանի որոշումը։ Որոշակի առաջարկություններ ներկայացրել ենք նաև քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալՄենք նաև առաջարկել ենք, որ օրենսդրորեն վերանայվի ցմահ դատապարտյալների առանձին պահման ինստիտուտը։ Ցմահներն առանձին են պահվում այլ դատապարտյալներից։ Մենք առաջարկել ենք, որ այդ մեխանիզմը վերացվի»,-ասաց խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը։