Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ նախագահական ընտրություններն ամփոփվեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Ccajpture

Ռուսաստանի ԿԸՀ-ն քիչ առաջ հրապարակել է մարտի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Ւնչպես հայտնեց ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան՝ ընտրությունների մասնակցությունը 67,49% է կազմել: Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է քվեների 76,69%, ՌԴ Կոմկուսի թեկնածու Պավել Գրուդինինը՝ 11,77%,  Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության  ( ЛДПР) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,65%,  «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենյա Սոբչակը՝ 1,68%, «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին՝  1,05%,  բիզզնես – օմբուդցմեն Բորիս Տիտովը՝ 0,76%,  «Ռուսաստանի Կոմունիստներ» կուսակցության ղեկավար Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68%,  «Ռուսական համաժողովրդական միության» առաջնորդ Սերգեյ Բաբուրինը՝ 0,65%:   Նրա խոսքով՝ առաջին անգամ և բավական արդյունավետ կիրառվել է բջջային հեռախոսահամարներով քվեարկության կարգը,որը հնարավորություն տվեց  շուրջ 5 միլիոն քաղաքացու քվեարկել ոչ ըստ գրանցման վայրի: Արդյունավետ է աշխատել նաև քվեաթերթիկների ավտոմատ հաշվարկման  ծրագիրը: Էլլա Պանֆիլովան նաև նշեց, որ թեև եղել են հայտարարություններ «կարուսելների» կամ լցոնումների դեպքերերի մասին, այնուամենայնիվ՝ դրանք ոչ մի ձև չեն կարող ազդել ընտրությունների որակի և արդյունքների վրա, իսկ բոլոր նման դեպքերը կհետաքննվեն և մեղավորները կպատժվեն:   «Մենք հիմա բացահայտում ենք ընտրական տեղամասերի այդ անբարեխիղճ աշխատողներին, որոնք ոչ միայն գնացել են լցոնումների կամ ընտրական ավտոմատացված մեխանիզմի խափանմանը, այլ իրենց անփույթ վերքաբերմունքով կասկածի տակ են դրել իրենց ընտրատեղամասի քվեարկության արդյունքների արդարացի լինելը: Մենք շնորհակալ ենք բոլոր դիտորդներին,  անհատ քաղաքացիներին, որոնք բացահայտեցին նման խախտումները և բարձրաձայնելով՝ օգնեցին մեզ: Կարևորը, որպեսզի դա չդառնա սադրանք կամ քարոզչություն», - ասել է նա:   Էլլա  Պանֆիլովան խոստովանեց, որ եղել են նաև դեպքեր, երբ քվերակության վրա փորձել են ազդել նաև գործատուները, տեղական հեղինակությունները,  վարչական կառույցների ներկայացուցիչները: Նա հավաստիացրեց, որ բոլոր այդ դեպքերը ևս համապատասխան քայլերի կարժանանան:   «Այս ընտրությունները վերահսկվում էին ոչ միայն ԿԸՀ  կամ դիտորդների կողմից, այլ նաև դատախազության և այլ համապատասպան մարմինների, փաստացի՝ իրարից անկախ երեք սուբյեկտների կողմից: Մենք ունենք խախտումների և լցոնումների բոլոր տեսագրությունները», - ասել է նա: