Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ի զեկույցի հետքերով (տեսանյութ)

Մարզեր
unnamed-7

Օմբուդսմենի զեկույցի համաձայն՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը գերբեռնված է: 2017 թ-ի ընթացքում ՄԻՊ-ի հատուկ ուշադրության կենտրոնում են եղել հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը: Իրականացվել են մշտադիտարկման այցեր, կատարվել են ուսումնասիրություններ ՄԻՊ աշխատակազմի փորձագետների կողմից՝ միջազգայնորեն ընդունված ուղեցույցի հիման վրա և հատուկ մեթոդաբանությամբ։ ՄԻՊ-ի զեկույցում տեղ են գտել բազմաթիվ հիմնախնդիրներ: «Այսօր»-ի նկարահանող խումբն այցելել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոն, տեղում ծանոթացել հաստատության պայմաններին: