Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակարգ խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում

Քաղաքականություն Մարզեր
shm

Մարտի 24-ին ուժեղ քամու հետեւանքով նախնական տվյալներով վնասներ են արձանագրվել Շիրակի մարզի 16 համայնքի 26 բնակավայրում: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր արտակարգ խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի, Շիրակի մարզային փրկարար վարչության, Հայաստանի Էլցանցեր ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մարզպետին զեկուցվել է նախօրեին ուժեղ քամու հասցրած վնասների ու դրանց հետեւանքների վերացման առնչությամբ կատարված աշխատանքների մասին: Արթուր Խաչատրյանի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովի մասնագետները երկուշաբթի օրվանից կշրջեն բոլոր բնակավայրերում եւ ուսումնասիրություններ կիրականացնեն: Ցայգ ՀԸ