A
A
Արյունոտ ապրիլն ու շիրակցի տղերքը (տեսանյութ)
Ծաղիկներ, աղոթքներ ու խնկարկում՝ ի հիշատակ ապրիլյան զոհերի: Պանթեոն են այցելել պատերազմում զոհված գյումրեցի հերոսների ծնողները, ընկերներն ու պաշտոնատար անձինք: Վերջիններս հիշել են հերոսների սխրագործություններն ու խոնարհվել նրանց շիրիմների առաջ: Քահանան մատուցել է նաև հոգեհանգստյան կարգ: 2 տարի անց էլ ծնողների վերքերը չեն սպիացել, ժամանակն ավելի է խորացրել կորստյան ցավն ու վիշտը: