Ի՞նչ է արել Գոռ Վարդանյանը քաղաքապետին ուղղված նամակը (տեսանյութ)
Արտաշեսյան- Շիրակի փողոցների խաչմերուկում՝ Շիրակի 18 շենքի դիմացի հատվածում ջրահեռացման համակարգը չի աշխատում: Բնակիչներից մեկի խոսքով, հավաքված ջուրն օրերով ճահճանում ու ցեխ է դառնում. «Նեխումա էս ջուրը, դառնումա եսիմ ինչ ու էս փոշին լցվում ա մեր տները, նեխած ջրի հոտն էլ հասնում ա վերև, չենք կարում պատուհան բացենք, մարդիկ չեն կարողանում անցնեն դառնան»: Վերջին տարիներին մասնավոր որոշ ընկերություններ շենքի առաջին հարկում խանութներ և գրասենյակներ են բացել ու փոքր ինչ նորոգել են այդ հատվածը. «Մի քիչ մեր շենքի մամուռը վերացավ, որովհետև արդեն մամուռ էր կապում շենքի հիմքում»: Ըստ բնակչի՝ խնդիրը կարգավորելու համար ջրահեռացման հորեր են պետք. «Ջրահեռացման հոր չկա, երրորդ մասից մինչև էստեղ չկա, դրա համար էլ էստեղ մնումա, մեզ վնասա տալիս, էն մյուս մայթի վրա հոր կա մի հատ ու ջուրը մի քիչ շուտ վերանումա»: Քաղաքացին անցյալ տարի նամակ է գրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Ընտրություններին ժողովրդի հետ հանդիպման ժամանակ այգու մեջ ես էդ նամակը հանձնել եմ Գոռ Վարդանյանին, ինքն էլ ասեց կհանձնեմ Տարոն Մարգարյանին, էդ ժամանակ Շենգավիթի թաղապետն էլ էր ստեղ, նա էլ խոսք տվեց, որ մի բան կանեն, բայց արդեն տարիա անցել, ոչ մի բան չեն անում»: Բնակիչները հույս ունեն, որ այս անգամ գոնե քաղաքային իշխանությունները կլսեն իրենց բողոքը։