Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Քաղաքականություն

Կառավարության երեք նախագծերը վերաբերում են Ղրղզականին

Կառավարությունը վաղը հավանություն կտա «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի ստորագրումն էլ կկազմակերպի Արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարար Արարարտ Միրզոյանը։

Ներկայումս Հայաստանի Հանրապետության եւՂրղզական Հանրապետության քաղաքացիների փոխադարձ այցելությունների համար գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ։ Համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի կարգավորել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը։

Կառավարության մյուս նախագծով էլ հավանություն կտրվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի միջև ռեադմիսիայի մասին» համաձայնագրի և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրին կից իրականացման կարգի մասին» կիրարկման արձանագրության կնքման նպատակահարմարությանը։

Համաձայնագրի նպատակն է հնարավորություն ընձեռել երկու երկրների միջև զարգացնել համագործակցությունը միգրացիայի և անօրինական միգրացիայի ոլորտներում։ Նախագիծը ներկայացնելու է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Մյուս նախագծով էլ առաջարկվում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի միջև ռեադմիսիայի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ու Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը պետք է կազմակերպեն միջազգային պայմանագրի ստորագրումը: