Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագիծն Ավետիք Իշխանյանին հիշեցնում է Հյուսիսային Կորեան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Media-Kentron

Կառավարության՝ «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին հիշեցնում է գավառական նացիոնալիզմ, իսկ «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանին՝ Խորհրդային Միությունը: «Այս փաստաթուղթն ինձ մոտ Խորհրդային Միությունից ժառանգության տպավորություն է թողնում: Չեմ մտածում, թե արտագրել են, բայց կարծես ռուսական փաստաթղթերից թարգմանություն լինի: Խոսվում է, որ հանվել է խորհրդային տարիների ռազմահայրենասիրական գրականությունը: ՀՅԴ անդամ ԿԳՆ նախարար ունեցող նախարարությունը ո՞նց կարող է դարդ անի սովետական ժամանակի ռազմահայրենասիրական գրականության բացակայությունից»,- ասաց Կարեն Վրթանեսյանը: Փաստաթղթի հիմնական հեղինակը մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության առաջատար մասնագետ Արթուր Կարապետյանն է: Ռազմավարության մեջ առանձնացվել են արտաքին և ներքին մարտահրավերներ, որոնց շուրջ էլ պետք է մշակվի պայքար, որպեսզի բարձրացվի դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության դերը:Ներքին մարտահրավերներից  է օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը: «Դա նշանակում է, որ մենք երկաթե վարագույր պետք է քաշենք, և միայն մեր ազգային արժեքներով շարժվենք, իսկ որո՞նք են մեր ազգային արժեքները: Դա իր մեջ մեծ վտանգ է պարունակում: Մարդու իրավունքները կարող են ասել, որ ազգային արժեք չէ: Սա հիշեցնում է Հյուսիսային Կորեա կամ Թուրքմենիա դառնալը»,- նկատեց Ավետիք Իշխանյանը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը թեև գտնում է, որ ռազմավարություն պետք է, բայց այս փաստաթղթի հետ հույսեր չի կապում: Նա հիշեցրեց, որ մինչ այս էլ եղել են նմանատիպ 4-5 ծրագրեր, որոն հաջողության չեն հասել: «Եթե այս թուղթը չի վավերացնում՝ ինչն են իրենք սխալ տեսել և ինչն են ուղղում, որ բարելավվի, անիմաստ է սրա մասին դատողություններ անել»: «Կարծես թե տնտեսության վատ զարգացման ու արտագաղթի պատճառը ռազմահայրենասիրական բաղադրիչի պակասն է: Այն մեղքերը, որն այս տարիների ընթացքում արել է իշխանությունը, գցում է ռազմահայրենասիրկաան բաղադրիչի վրա: Կարծես թե, որ քարոզ լիներ ռազմահայրենասիրական ոգու բարձրացման՝ տնտեսությունը լավ կզարգանար, արտագաղթ էլ չէր լինի»,- նշեց  Ավետիք Իշխանյանը: Կառավարության որոշման նախագծին այս պահին քվեարկողների 58 տոկոսը կողմ է քվեարկել: