Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չկա մի երկիր, որտեղ գործի՝ պարոլը՝ բազե, ռեցեպտը՝ բեզե» (տեսանյութ)

Քաղաքականություն
zeynalyan

Ընդդիմությունն իր գործն արել է ընտրություններին քաղաքացու քվեն պաշտպանելու համար՝ բողոքարկել են «Զիբիլիքս»-ի գործը, «ՍԱՍ գրուպ»-ի, ինչպես նաեւ՝ դպրոցների տնօրենների աղմկահարույց ձայնագրությունները: «Հիմա մենք հակառակ կողմից պահանջում ենք ձեր գործը լավ անել, որի արդյունքում կարող է ընտրական ինստիտուտի նկատմամբ վստահությունը բարձրանա: Միշտ բեռը բարձվում է խեղճ օրենքների վրա. ես կարծում եմ, որ նորմալ օրենքներ կան, պետք էր, որ իրավապահ մարմինները ձերբակալեին, բերեին, քրեական գործերում ներգրավեին, դատեին, հիմա կլինեին ՔԿՀ-երում լինեին ու ասեին, որ, այո, «Զիբիլիքս»-ի գործը եղել է, այս ինչ շտաբից փող բաժանելուց բոլորին բռնել ենք, բոլորը նստած են»,- նշեց «Ելքի» պատգմավոր Էդմոն Մարուքյանը: «Ձայնագրությունները մանրամասն լսվել են: Այն ձայնագրությունները, որտեղ խնդիր է եղել, ուղարկվել է դատախազություն, որոնցում խնդիր չի եղել՝ վերաբերմունքն արտահայտվել է»,- պատասխանեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:             ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում քննարկվեց «ԿԸՀ 2016-2017թթ գործունեության մասին» հաղորդումը: Էդմոն Մարուքյանը նաեւ հայտարարեց, որ իրենց առաջին անգամ հաջողվել է ընտրական գործընթացում ձեռք բերել ընտրական իրավունքի խախտման բազմաթիվ անհերքելի ապացույցներ. «Թե ով է փող բաժանողը, ինչ տեքստ պետք է ասի փող բաժանելիս, շտաբի անուն-ազգանունները, ՊՊԾ գնդից Տարոն Մարգարյանի շտաբին ուղարկված ֆաքս: Սրանց մասին հաղորդում ենք ներկայացրել, շատ թերի, ձեւական բնույթ կրող որոշում կայացվեց: Գրած էր՝ դուռը ծեծելուց հետո ինչպես գնալ բաղնիքում, կամ մեկ այլ սենյակում առաջարկել գումարը, գրություններ կան ու որեւէ անդրադարձ ձեր կողմից չկա»: «Որեւէ երկրում չկա, որտեղ գործում է՝ պարոլը՝ բազե, ռեցեպտը՝ բեզե: Հիմա այս ամենի հետ մեկտեղ մենք ունենք ընտրական ինստիտուտների նկատմամբ վստայություն, թե ոչ»,- նկատեց «Ելքի» պատգմավոր Արտակ Զեյնալյանը:                ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը համամիտ չէր քննադատությանը, թե ընտրական գործընթացների նկատմամբ չկա վստահություն կամ հանձնաժողովը ոչինչ չի արել այդ ուղղությամբ. «Առաջին անգամ համապետական ընտրության ժամանակ ԿԸՀ-ն տեղամասում ընտրության արդյունք ճանաչեց անվավեր, ինչի ենք մոռանում այս մասին: Առաջին անգամ մոտ երկու տասնյակ ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահներ դիմումների քննոթյունների արդյունքում զրկվեցին հանձնաժողովում նշանակվելու լիցենզավորումներից: Ինչի՞ համար մենք այս մասին չենք ասում»: «Կարողանանք ապահովել ընտրական իրավունքը, որպեսզի ժողովուրդը մտածի, որ շանս կա՝ հնարավոր է ընտրություններով փոփոխություններ բերել»,- նշեց Արտակ Զեյնալյանը: «Նախկինում ելք կար, հիմա շանս կա, էդ լավ է, պարոն Զեյնալյան»,- կատակեց ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը «ԿԸՀ 2016-2017թթ գործունեության մասին» հաղորդումը ԱԺ-ն կքննարկի նաեւ ԱԺ լիագումար նիստի ժամանակ: