Էրդողանը, Պուտինը և Ռոհանին Անկարայում քննարկել են սիրիական հակամարտությունը
Ապրիլի 4-ին Անկարայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը՝ նվիրված սիրիական հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և հրադադարի պահպանման, ահաբեկչական դեմ պայքարի անհրաժեշտությունը: Թուրքական NTV հեռուստաընկերության կայքը հայտնում է, որ հանդիպումից հետո կողմերը եռակողմ հայտարարությամբ են հանդես եկել: Հայտարարությունում նաև նշվում է, որ կողմերից ոչ մեկը չպետք է խախտի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումները և որևէ քայլ չձեռնարկի, որը դեմ կլինի Սիրիայի բնակչության որևէ մի հատվածի կամքին: Թուրքիայի նախագահ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ հայտարարել է, որ իրենք շարունակելու են գործողությունները Սիրիայի Մանբիջ քաղաքում և առհասարակ այն բոլոր տարածքներում, որտեղ գործում է քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Էրդողանը նաև նշել է, որ իրենք, ռուս և իրանցի գործընկերների հետ, «անվտանգություն են հաստատելու» նաև Աֆրին շրջանի Թել Ռիֆաթ քաղաքում, որը, ըստ որոշ տեղեկությունների, գտնվում է ներկայում Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Նյութն ամբողջությամբ կարդալ razm.info-ում