Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՃԻՐԸ` ԿՐԿՆԱԿԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ

Մարզեր

2006 թ-ի հոկտեմբերին Սիսիանի Շաքե գյուղի բնակիչ 28 ամյա Արսեն Գեւորգյանը, ով աշխատում եւ ապրում էր մայրաքաղաքում սպանվեց: Արսենը աշխատել է «Դելյուքս» ռեստորանում, 2006 թ-ի հոտկեմբերի 25-ին նա գնացել է աշխատանքի, հարազատների տեղեկատվությամբ նա աշխատատեղ չի հասել, նրան առեւանգել են: Այդ մասին տեղեկացվել են համապատասխան մարմիների ներկայացուցիչները: Չորս օր տեւած որոնողական աշխատանքների արդյունքում Արսենի դին հայտնաբերվեց Շահումյանի գերազմանոցում: Հարազատնեի տեղեկատվությամբ երիտասարդի դիակի վրա եղել են բազմաթիվ կապտուկներ, ինչը ըստ ենթադրությունների դաժանակիր ծեծի պատճառով կարող էր լինել:

Երտասարդի սպանության գործը վարել ու վարում է Մաշտոցի դատախազությունը, առ այսօր գործի առնչությամբ ոչ մի տեղաշարժ:

Երեկ ժամը 22-ի սահմաններում Արսենի հայրը` 57 ամյա Հրանտ Գեւորգյանը սեփական տանը կախվել է: Նրա դին հայտնաբերել է 31 ամյա որդին: Հրանտ Գեւորգյանը տառապել է կուրությամբ, վերջին 1 տարում նա ընդհանրապես կորցրել էր տեսողությունը: Հարազատները փաստում են, որ նա այդ քայլին է դիմել անզորության պատճառով, մարդ, որ չի կարողացել հանդուրժել անօրինակությունը, անզոր լինելով իմանալ որդու սպանության իրական պատճառը:

«Սյունի» ՀԸ

Սիսիան