Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՋԱՀԸ ՁԵՌՔԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ

Մարզեր

Սիսիանը 45-րդ բնակավայր է, ուր ընտրողների հետ հանդիպելու նպատակով այցելեց Ազգային միաբանության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Ազագային միաբանություն կուսակթության ղեկավարը քարոզարշավաի մեկնարից արդեն 2-րդ շաբաթ է լինում է մարզերում եւ հարակից քաղաքներում եւ նրա զայրութն էլ ավելի է խորանում: «Ինչպե՞ս կարելի է մարդկանց գցել այդաստիճան ծայրահեղ վատթար վիճաում եւ բարձր ամբիոնից հայտարարել թե երկրում տնտեսական աճը կրկնապատկվել է»,- ասաց Գեղամյանը: Այն դեպքում երբ խորհրդային տարիներին Հայաստանը գյուղատնտեսական զարգացած երկիր էր, այսօր այդ նույն Հայաստանը գյուղատնտեսական մթերքները` միսը, ցորենը ներկրում են դրսից, երեւույթ, որ ըստ Գեղամյանի` պարզապես աններելի է: «Այսօր Հայաստանում 1 շիշ աղբյուրի ջուրն ավելի թանկ է, քան 1 լիտր կաթը ու հետո էլ առանց ամաչելու խոսում են գյուղատնտեսություն զարգաման կայուն ու երկարատեւ ծրագրերից»,- փաստում է Գեղամյանը:

«Մայրաքաղաքի բնակիչներից կոպեկներով գնում են տներն ու դրանց փոխարեն կառուցում դղյակներ, եթե երեկոյան շրջելու լինեք Երեւանի կենտրոնական հատվածով, ապա կտեսնեք, որ այդ բնակարաններից եւ ոչ մեկում լույս չի վառվում, մարդիկ իրենց համար կապիտալ են դիզում եւ իրենց համարում ժողովրդի ընտրանին, իսկ հասարակ ժողովրդին դասում են երկրորդ կագի մարդկանց խմբին: Հենց այն նույն մարդականց հաշվին էլ տզերի նման ապրում են ու բազմանում»,- սիսիանցիների հետ իր մտքերով կիսվում էր Գեղամյանը. «Այս իշխանությունները ոտքից գլուխ կոռումպացված են, երկրում տիրում է թայֆայություն ու թայֆաբազարություն, ինչի արդյունքում միլիոնավոր դոլարներ չեն մուտքագրվում բյուջե, ինչն էլ ծնում է այսօրվա անարդար ու անօրեն իրավիճակը»:

Գեղամյանն իր նախընտրական ծրագիրը գրելիս հիմնվել է թվային փաստերի, մաթեմատիկական հաշվարկների ու երկրաչափական թեորիաների վրա, ինչի արդյունքում ծնունդ է առել Ազգային միաբանության «Հակաճգնաժամային ծրագիրը», որում ներառված փաստերի մասին ամեն առիթով բարձրաձայնում է Արտաշես Գեղմայանը: Երկրի միակ փրկությունն, ըստ Գեղամյանի` Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումն է:

Քննադատելով իշխանությունների գործունեությունը տարբեր ոլորտներում, այնուամենայնիվ, Արտաշես Գեղամյանը խոսեց նաեւ ներկայիս իշխանությունների կատարած միակ լավագույն աշխատանքի` Իրան-Հայաստան գազատարի անցկացման մասին:

Ազգային միաբանության ղեկավարը ներկաներին կոչ արեց ծանոթանալ կուսակցության նախընտրական ծրագրին, որում մանրամասն փաստերով բնութագրված է երկրի ներկա աղետալի վիճակը եւ կուսակցության առաջարկած բարեփոխումները: 78 էջանոց ծրագիրը հնարավոր կլինի կյանքի կոչել երկու տարվա ընթացքում, համոզված են ԱՄ անդամները, որոնք նաեւ համոզված են մեկ այլ բանում եւս. Գեղամյանի կուսակցթյունը թունելի ծայրին երեւացող լույ է, որ մթության մեջ հայտնված ժողովրդին խոստանում է դրախտային կյանք:

«Սյունի» ՀԸ

Սիսիան