Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեռ պարզ չէ ավտոերթ կլինի, թե՝ ոչ. Պարզ կլինի հանրահավաքին (տեսանյութ)

Քաղաքականություն
Davit

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը «Ա1+»-ի հետ հարցազրույցի պահին իմացավ, որ  ՀՀԿ  խորհուրդը  պաշտոնապես  որոշել է Սերժ Սարգսյանին առաջադրել   վարչապետի պաշտոնում:  ՀՀԿ-ն նիստն արել է արտագնա՝ Ծաղկաձորում.  «Հանրապետականը փախել է Երեւանից եւ ընդհատակյա նիստեր է անցկացնում:  Ազատ մտածող եւ Հայաստանը սիրող ժողովրդից վախենում են»:   «Մերժիր Սերժին» եւ «Քայլ արա» նախաձեռնության անդամներն այսօրվա հանրահավաքից հետո  որոշել էին ավտոերթով հասնել Ծաղկաձոր   հանրահավաքից հետո. «Հանրահավաքը կլինի, նոր կհասկանանք: Ամեն դեպքում վստահ եմ, որ պարապ չենք մնալու, գործողությունների մեջ ենք լինելու»,- ասաց Դավիթ Սանասարյանը:  Իսկ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, ուստի հանրահավաքը 30 րոպեով հետաձգում են.  «Մի հատ քննարկենք իրավիճակը, պլաններում որոշակի փոփոխություններ կլինեն, որոնք մասին նաեւ ձեզ տեղյակ կպահենք»: