Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս պահին պատասխանատուն Կարեն Կարապետյանն է

Քաղաքականություն
karen-karapetyan-1

  Եթե   ոստիկանությունը  բռնի ուժ կիրառի հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, պատասխանատվությունը ստանձնելու է վարչապետի պաշտոնակատարը՝ Կարեն Կարապետյանը: Սահմանադրագետ Վարդան Այվազյանը նշում է, որ նա ունի նույն լիազորությունները, ինչ վարչապետը ապրիլի 9-ից հետո։ Սերժ Սարգսյանի պաշտոնավորման ժամկետի ավարտից  հետո Ազգային ժողովը ստանձնել է Սահմանադրական բարեփոխումներով նախատեսված բոլոր պարտավորությունները, ինչը նախատեսվում է  խորհրդարանական  կառավարման համակարգին անցմամբ։    «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշում է, որ առանց Սերժ Սարգսյանի իշխանությունը կոլապսի մեջ է. «Այնուամենայնիվ կան կոնկրետ պատասխանատուներ: Հրաման տվողները, ժամանակավոր պաշտոնակատարները պատասխանատվություն են կրելու: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ բոլորի թելերը Սերժ Սարգսյանի ձեռքերում է եւ պետք է անենք ամեն ինչ, որ նա հետ չգա իշխանության»:   Հիշեցնենք, որ   ՀՀԿ  խորհուրդն այսօր  պաշտոնապես  որոշել է Սերժ Սարգսյանին առաջադրել   վարչապետի պաշտոնում:  ՀՀԿ-ն նիստն արել է արտագնա՝ Ծաղկաձորում: Իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը կընտրի վարչապետ։