Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին

Քաղաքականություն
MXO_9200a-002-1

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ: Զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես  տեղեկատվական տեխնոլոգիաների զբոսաշրջության, մշակույթի, գիտության փոխշահավետ գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: