Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը

Քաղաքականություն
sdhk

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը խիստ մտահոգված է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով:  Հնչակյան կուսակցությունը, պաշտպանելով քաղաքացիների խաղաղ ցույցերի անցկացման իրավունքը, հայտարարում է.

  1. Ցույցի դուրս եկած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ հատկապես երիտասարդությունը, երկրում ցանկանում է տեսնել շոշափելի և արագ բարեփոխումներ ու առկա մթնոլորտը հաղթահարող համակարգային լուծումներ:
  2. Հրամայական է երկրում համակարգի կտրուկ բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը:
  3. Խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի հնարավոր կիրառումը ոչ միայն դատապարտելի է իբրև սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում, այլև կարող է հանգեցնել առկա մթնոլորտի էլ ավելի շիկացմանը:
  4. Ներքաղաքական ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է կիրառել քաղաքական գործիքակազմ՝ քաղաքական կազմակերպությունների համընդհանուր կոնսենսուսի միջոցով:

Հնչակյան կուսակցությունը մշտապես հայտարարել է, որ երկրում սոցիալական անարդարության դրսևորումները, բիզնեսի սերտաճումը կառավարման համակարգի հետ, հասարակության մեջ հարուստների և աղքատների կաստայական շերտավորումը հանգեցրել է լարվածության , որի դրսևորման ականատեսն ենք այսօր:

Վստահ ենք, որ քաղաքացիական իրավունքների իրացումը և փոփոխությունների պահանջը պետք է կյանքի կոչի ավելի արդար ու պաշտպանված հասարակության ձևավորումը: