A
A
Հանրահավաքը՝ ժամը 19-ին. Ձերբակալված Ն. Փաշինյանի հայտարարությունը
Նիկոլ Փաշինյանը կոչ է հրապարակել ֆեյսբուքով։ Կոչ եմ անում քաղաքացիներին դուրս գալ փողոց` հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն և շարունակել ապակենտրոն պայքարը։ Անկախ 3 պատգամավորների ձերբակալությունից նախաձեռնող խումբը վերահսկում է իրավիճակը։ Կոչ եմ անում այսօր երեկոյան 19։00֊ին կրկին միանալ Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։