A
A
Դեմկուսը դատապարտում է բռնի ուժի կիրառումը
Հայտարարություն Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ստեղծված իրավիճակը գնահատելով որպես պայթյունավտանգ և լի անկանխատեսելի հետևանքներով, որպես պետության գլուխ, դիմում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, անհապաղ հրավիրելու խորհրդակցություն քաղաքական կուսակցությունների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ցանկացած անխոհեմ քայլ հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի անվտանգությունը։ Միաժամանակ խստորեն դատապարտում ենք կիրառված բռնի ուժը խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ և պահանջում ենք զսպվածություն հանդես բերել։ Հանգուցալուծումը կարող է լինել միմիայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով։ Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն