Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցանկացած լարում կարող է գալ միայն իշխանությունը սեփականաշնորհած մարդկանցից (տեսանյութ)

Քաղաքականություն
vigen-xachatryan

Փողոց դուրս եկած սերունդն արժանապատիվ է եւ անփորձ: Բայց հին եւ նոր սերնդի միջեւ կամուրջ կա՝ նա Նիկոլ Փաշինյանն է:  «Այդ կամուրջը թույլ չի տա, որ կոպիտ սխալներ լինեն, իհարկե սխալներ կլինեն: Այն խմբավորումը, որը սեփականաշնորհել է պետությունն ու իշխանությունը, չի հասկանում, որ միանա, օգնի շարժմանը: Պնդում են, որ իրենք ընտրված իշխանություն են, իրենք  պիտի որոշեն»,-  ասում է ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:    Այս դեպքում, ըստ քաղաքագետի,  հանրապետականը որոշելու բան չունի, քանի որ վերջին օրերի իրադարձություններն այլ բան ցույց տվեցին. «Մի գյուղ չմնաց, որ ոչխար չմորթեն, քեֆ չանեն:  Ինչի ժողովուրդն ուրախանում էր, որ Սերժ Սարգսյանը հեռանում էր՝ ոչ՝ ժողովուրդն ուրախանում էր, որ համակարգը վերջացավ, այլեւս իրենք են  իրենց ճակատագրի, հողի տերը: Մեր պետության համար սա դրամատիկական պահ է: Ցանկացած լարում կարող է գալ միայն իշխանությունը սեփականաշնորհած մարդկանցից: Այս երիտասարդներտը ցանկություն չունեն լարման, բախման, սխալվելու»: Վիգեն Խաչատրյանը համոզված է՝  պետությունը բռնազավթված է, հիմա տեղի է ունենում պետական մեքենայի ազատագրում:    Նա միաժամանակ շեշտեց՝ եթե երկրում ինչ-որ բան տեղի ունեցավ, ողջ պատասխանատվությունը կրում է  վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: