Այս օրերին լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի ականատես ենք եղել. Ա. Մելիքյան (տեսանյութ)
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս օրերին լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի ականատես ենք եղել։ Նա ավելացրեց, որ խոսքը ոչ թե աշխատանքը կատարելիս ձայնային նռնակներից ստացած վնասվածքների մասին է, այլ հենց հետապնդումների և մի քանի լրագրողի ծեծի՝ ինչը խիստ դատապարտելի է։ Անդրադառնալով մեդիային և հեռարձակվող տեղեկատվությյանը՝ նա առանձնացրեց օնլայն հեռարձակվող լրատվամիջոցների աշխատանքը, որոնց ուղիղ եթերները կարևոր դերակատարում ունեցան շարժման ամբողջ ընթացքում։ «Մանավանդ Երևանի բնակչությունը իհարկե հետևում էր այդ մեդիաներից, մանավանդ էդ վերջին օրերին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց բոլորը դուրս եկան փողոցներ, կարծես թե հենց դա էր ցուցանիշը, թե որքան պահանջված են այդ լրատվամիջոցները»,- նշեց Աշոտ Մելիքյանը։ Նա նաև անդրադարձավ Հանրային ռադիոյի վրա հարձակմանը, ասելով, որ դրա տրամաբանությունը հասկանալի է։Դա խորհրդանշական քայլ էր և այդ կերպ ընդդմիությունը բոյկոտում է ինֆորմացիոն բլոկոկադան, իսկ Հանրային ռադիո մուտք գործելը ավելի հեշտ էր։