Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԻՇՏ ՏՈՆ Է ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մարզեր

Այսօր ժամը 9:30-ից Էջմիածնում հնչում էր երգ ու երաժշտություն, հանդես էին գալիս Էջմիածնի պարային համույթներն ու երգիչ-երգչուհիները: Սա օվան տոնական շունչ հաղորդելու տարբերակներից մեկն էր: Իսկ Էմիածնում տոն էր սարքվում այն պարզ պատճառով, որ ժամը 12-ին քաղաք պետք է այցելեր վարչապետ Սերժ Սարգսյանը:

Վարչապետին ուղեկցում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետը, թիվ 19 Ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սեդրակ Սարոյանը, թիվ 20 ընտրատարածքի պատգամավոր եւ պատգամավորության թեկնածու Հրանտ Գրիգորյանը, թիվ 21 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր, պատգամավորության թեկնածու Ալեքսան Պետրոսյանն ու հոգեւորականներ: Վարչապետն իր ելույթում առանձնացրեց Էջմիածին քաղաքի իր հանդիպումն ու նշեց, որ «Էջմիածինը մեր սրբավայրն ու մնայուն արժեքների կենտորնն է», հետեւաբար յուրաքանչյուր ոք, ով մտնում Էջմիածին նախ պետք է կանգ առնի եւ հարգանքի տուրք մատուցի ամենայն հայոց սրբավայրին, ապա վերլուծի իր զգացմունքներն ու անելիքները:

Վարչապետի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Մեծամոր քաղաքի մշակույթի տան դահլիճում, այստեղ էլ Վարչապետը կարեւորեց Ատոմակայանի գործոնն ու նշեց, որ ամեն ինչ կանի որպեսզի Ատոմակայանի ղեկավարությունը բավարար ուշադրություն դարձնի մեծամորցիների սոցիալական խնդիրների լուծմանը: Ըստ վարչապետի ոչ մի զարգացող երկիր առանց էլեկտրաէներգիայի չի կարող երկիրը զարգացնել, ուստի պետք է բոլորը հպարտանան որ Հայստանն ունի Ատոմակայան ու համարվում է Էներգակիր երկիր:

Վարչապետի այցելությունները շարունակվեցին Արմավիրի մարզի Մրգաշատ, Արմավիր եւ Հոկտեմբեր համայնքներում: Այստեղ էլ էր կազմակերպեվել վարչապետին արժանի ընդունելություն եւ հնչում էին ՀՀԿ-ին վստահելու կոչեր ու ելույթներ: Մինչ Սերժ Սարգսյանը կհանդիպեր Արմավիր քաղաքի հասարակության հետ, Արմավիրի մշակույթի տան հրապարակում կրկին ճիգ էր էին արվում օրը տոնական դարձելու ուղղությամբ. տեղի էր ունենում համերգային շոու ծրագիր` Հայաստանի հայտնի երիչ-երգչուհիների մասնակցությամբ:

«Ալտ» ՀԸ

Արմավիր