Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանու «Ելք» խմբակցությունը պահանջում է Տարոն Մարգարյանի հրաժարականը

Քաղաքականություն
Taron

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարություն է տարածել. «Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի։ Հիմք ընդունելով վերոգրյալը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը և ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին»։