A
A
Ֆանտաստիկ ձեռքբերում էր Հայաստանի համար. Արմեն Սարգսյան (տեսանյութ)
«Հայաստանը ցույց տվեց, որ քաղաքացիական հասարակությունը գոյություն ունի եւ մարդիկ խիզախ են եւ հպարտ՝ արտահայտելու իրենց տեսակետը։ Դա է ամենակարեւորը»,-ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ BBC-ին տված հարցազրույցում։ Ըստ նրա՝ դա դրսեւորվել է տարբեր ձեւերով՝ փողոցում՝ երթերի, հանրահավաքների ժամանակ, Ֆեյսբուքյան, Թվիթերյան էջերում, եւ այլն։ «Ես հպարտ եմ, որ մարդիկ ունեն տեսակետ եւ կարող են ներկայացնել այն։ Այդ անեւերակայելի ( ֆանտաստիկ) ձեռքբերում է երկրի համար, որը որոշել է գնալ ժողովրդավարության արահետով»,- ասել է նա։