Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԵՔԱՀԱՐԹԱԿ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ

Մարզեր

ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի աջակցությամբ եւ «Փարոս» եւ «Լուսաստղ» ՀԿ-ների օժանդակությամբ, հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվում են թեքահարթակների կառուցման աշխատանքներ Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ճամբարակ, Գորիս եւ Երեւան քաղաքներում: Արդյունքում առաջիկա ԱԺ ընտրություններին թվով 9 տեղամասային կենտրոններ մատչելի կդառնան անվասայլակների օգնությամբ տեղաշարժվող ընտրողների համար: Հայաստանում տեղամասային կենտրոնները հիմնականում մատչելի չեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար, ինչն ինքնաբերաբար հակասում էր սահմանադրությամբ եւ ընտրական օրենքով սահմանված իրավունքների հավասարության սկզբունքին:

Գյումրու թիվ 37 դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում հաշվառված ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդիկ հետայսու ընտրությունների մասնակցելիս խնդիրներ չեն ունենա: Այսօր տեղի է ունեցել դպրոցի մոտ կառուցված անվասայլակի թեքահարթակի բացման պաշտոնական արարողությունը,որին ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:Նա գոհունակությամբ նշել է,որ ԱՄՆ կառավարությունն աջակցում է ՀՀ-ին՝ բոլոր ընտրողների ընտրական իրավունքի հավասարությունն ապահովման նպատակով: «Ընտրելու իրավունք բոլոր քաղաքացիներն ունեն, անկախ նրանց ֆիզիկական ու առողջական վիճակից»,-շեշտել է Գոդֆրին:

Ըստ Էնթոնի Գոդֆրիի` թեքահարթակների կառուցումը ծրագրի ընդամենը մի մասն է կազմում: Աջակցություն է նախատեսվում նաեւ տեսողական եւ լսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար, ովքեր կօգտվեն բրեյլի այբուբենով գրված եւ խոսող քվեաթերթիկներից: Գյումրի, «Ցայգ» հը