Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ բառ սկսում է «դ» տառով, ես այդ հարցում չկամ. Ալիկ Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
05eeefe2bb88145daa556e6712693dbc


ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն հակված է նստել երկխոսության և ճգնաժամը հաղթահարել. «Բայց օդանավակայանը փակելով, հազար տեսակ հարց կա, էս ինչ է կատարվում, մարդիկ ճամպրուկներով Իսակովի ճանապարհ են անցնում, սա անելու բան չէ: Բացի պարալիզացնելուց երկիրը, այլ վտանգներ չեմ տեսնում։ Հասկանում եմ ժողովրդի պահանջները: Փաշինյանը չլիներ, Պողոսյանը լիներ, կարող է այս վիճակը լիներ, հարցը դրանում չէ, ուղղակի ես տեսնում եմ, որ պետք է լուծում ստանա, այսօր պարալիզացվել են բոլոր հիմնարկները»: Ալիկ Սարգսյանը բացառում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն պառակտվի. «Առայժմ նման բան չի տեսնում և չեմ էլ մտածում: Ինչ բառ սկսում է «դ» տառով, այսինքն դավաճանություն, ես այդ հարցում չկամ, մոռացեք»։ Նա չցանկացավ գնահատական տալ ՀՀԿ պատգմավոր Ֆելիքս Ցոլակյանի կողմ քվեարկությանը. «Ամեն դեպքում ես չէի անի: Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»: Ըստ Սարգսյանի՝ ինքը ռեալ քաղաքական գործիչ է, լավ գնահատում է իրավիճակը. «Ոչ մի քաղաքական լիդեր թող իր վրա չվերցնի, այս շարժումն այսպես, թե այնպես մի օր պետք է լիներ, սա հասունացել էր, ես հիմա ընդամենն առաջարկում եմ թող անհրաժեշտ հետևություն անեն, մի ջնջեք անցյալը, հասկանում եմ երիտասարդությանը, նրանք ոչ միայն մեր ապագան են, այլ ներկան, վատ հետևանքներ կլինեն»: Նա վստահեցրեց, որ ինքը ոչ մի խնդիր չունի մարդկանց մեջ դուրս գալու հետ կապված. «Ես էլ եմ իմ հարազատներi, բարեկամների մոտ հաշվետու իմ արարքի համար: Ես իրիկունը պետք է տուն գնամ ու երեխաներիս բացատրեմ, թե ինչու եմ այսբանն արել: Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ ասեմ քաղաքական նկատառումներով և այլն, բայց ես ընդդիմություն էլ չեմ, որ ասեմ իմ ազգուտակիս վնասեն, չգիտեմ ինչ, զրկանքներ, ես մեջտեղի մարդ եմ, ոչ վատ իմաստով, որ ամեն ինչ լինի ինչպես և կարգն է, և օրենքներն են պահանջում և կարևոր օրենքը, չգրված մարդկային օրենքը: Երեխեքս այս երկրում ապրելու են, ես էլ քայլելու եմ մարդկանց մեջ ու հենց հիմա էլ, ես ոչ մեկից փախնելու, թաքնվելու խնդիր չունեմ, որովհետև խիղճս հանգիստ է, ինձ ոչ մեկ չի կարող մեղադրի, ինչ իշխանություն էլ փոխվի, ես ապրել եմ նենց, որ իմ ոչ մի արարքի համար չեմ ամաչում և պատասխանատվության որևիցե խնդիր չունեմ, ամենափոքր, որովեհտև մաքուր եմ ապրել, գիշերն էլ, որ վերլուծում հետ եմ գնում, սրանից 8 տարի առաջ կարողա արել եմ, որի համար պետք է պատասխան տամ, չունեմ նման հարց, հանգիստ ապրում եմ»: