Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԺԿ-Ն ՄԵԿՆԵԼ ԷՐ ՇԻՐԱԿ

Մարզեր

Այսօր ՀԺԿ-ն հանդիպումներ ունեցավ Շիրակի մարզում, ինչը եզրափակվեց Գյումրի կատարած այցով:Գյումրիում եղանակն այդ հանդիպման համար բարենպաստ չէր ու ոչ միտինգային, ՀԺԿ-ի ձայնը ընտրողին հասանելի ու նաեւ լսելի դարձնելու համար, որոշվեց հանրահավաքն ուղղակի Գյումրու թատոնի շենքի շեմահարթակին անցկացնել: Ստեփան Դեմիրճյանը ընտրությունների արդար արդյունքը կարեւորելով, նշեց, որ դա ոչ միայն իր, այլեւ՝ բոլորիս գործն է ու ըստ այդմ, կոչ արեց չընկճվել եւ պայքարել հաղթանակի համար:

Ըստ Ստեփան Դեմիրճյանի` ՀժԿ-ն իր ստեղծնած օրվանից պայքարել է բոլոր անօրինականությունների դեմ եւ ի տարբերություն շատերի, մնացել ամենաչարատավորված ուժը: Ու նաեւ, հաշվի առնելով առաջիկա ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք ԱԺ-ի՝ նոր Սահմանադրությամբ տրված դերը, խորհուրդ տվեց առավել զգոն լինել, չհավատալ այսպես կոչված՝ տխրահռչակ սոցիոլոգներին, որոնք ոչնչով չեն տարբերվում լցոնողներից եւ ամեն տեսակ կեղծ հարցումներով փորձում են ապակողմնորոշել ժողովրդին:

Չընկճվելու կոչ արեց նաեւՀԺԿ համամասնական ցուցակում ընդգրկված «Ազգային վերածնունդ» կուսակցոթյան ղեկավար Ալբերտ Բազեյանը,ում համար Գյումրին հարազատ քաղաք է:ՀԺԿ քատուղար Գրիգոր Հարությունյանն էլ մասնավորապես անդրադարձավ վերջին ժամանակները դոլար- դրամ փոխաժրեքի հետ կապված արհեստածին խաղերին:Եւ հանրահավաքի վերջին կոչը հնչեցնելով՝ ներկա իշխանություններին հնարավորություն այլեւս չտալ իշխանության ղեկին մնալ, ՀԺԿ-ականները հրաժեշտ տվեցին Գյումրիին:

Ի դեպ, ըստ ՀԺԿ մամլո ծառայության` մինչ այդ` Արթիկում`անձր—ի տակ մոտ 500 արթիկցիներ ողջունել են ՀԺԿ պատգամավորության թեկնածուներին` ասելով, որ վստահում են Ս. Դեմիրճյանին — հույսերը կապում են իր — ՀԺԿ-ի հետ:

Գյումրի, «Ցայգ»