Չի բացառվում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ՖԲ-ի ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց իր համակիրներին, օրվա հանդիպումների մասին, ընդհանուր քաղաքական իրավիճակի մասին եւ խնդրեց՝ զգոն լինել: Թեև մայիսի 8-ին վարչապետի ընտրություններին ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին աջակցելու վերաբերյալ քաղաքական հայտարարություններ հնչել են, մինչև ընտրության փաստը չարձանագվի, վերջնական արդյունքի մասին խոսել վաղ է։ Որպես օրինակ նա բերել է այն փաստը, որ ՀՅԴ-ն ասել էր, թե կողմ է քվեարկելու, սակայն պատգամավոր Աղվան Վարդանյանը որոշել էր շեղվել ֆրակցիայի որոշումից։ որոշումից։ «Չեմ բացառում, որ ինչ-ինչ դրդապատճառներով ընդդիմադիր ուժեր էլ փորձեն ներգրավվել հակահեղափոխական գործընթացին, ու մենք պետք է պատրաստ լինենք շատ արագ գործենք մեր հաղթանակն ամրագրելու համար», - ասել է Փաշինյանը՝ պնդելով, որ պրոցեսի ճնապարհին կանգնած ցանկացած ուժ «ոչնչացվելու և ինքնաոչնչացվելու է»։ «Ցակացած պահին կարող է իրավիճակ փոխվել ու պիտի պատրաստ լինենք ամրագրել մեր հաղթանակը», - նշել է Փաշինյանն, ասելով, որ «հակահեղափոխությունը քնած չէ»։ «Չի բացառվում, որ ցանկացած պահին կոչ անենք ձեզ դուրս գալ փողոց ու շրջափակել բոլոր հնարավոր փողոցները, թաղամասերը ևր այլն․․․ որևէ մեկս չպիտի իլյուզիա ունենա, որ կոռումպացված համակարգը հեշտ հանձնվելու է», - ընդգծել է վարչապետի թեկնածուն։ Վարչապետի ընտրությունները կկայանան մայիսի 8-ին։