A
A
Չպետք է «Շիրակին» պատժել՝ 12 միավոր նվազեցնելով . ֆուտբոլասերներ (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշման համաձայն Գյումրու «Շիրակին» սպառնում է ոչ միայն տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով, այլ նաեւ ընթացիկ առաջնության «Շիրակի» արդյունքները 12 միավորով նվազեցմամբ: Պատճառն այն է, որ ըստ կարգապահական կոմիտեի նիստի արձանագրության, «Շիրակի» մարզիչ Արարատ Հարությունյանը պայմանավորված խաղ կազմակերպելու առաջարկ է արել «Բանանցի» ֆուտբոլիստ Կպոդոյին: Ստեղծված իրավիճակի շուրջ, մասնավորապես թիմից 12 միավոր հանելու որոշման մասին իրենց տեսակետն են հայտնել Վարդան Բիչախչյանը, Վաչիկ Վարդանյանն ու ֆուտբոլասերները: Ցայգ հ/ը