ՏԱՆԿԻ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՀԵԾԱՆԻՎԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՍիսիանը մարզի առաջին քաղաքան էր, ուր այսօր հյուրընկալվեցին «Դաշինք» կուսակցության ներկայացուցիչները: Քաղաքային մշակույթի տանը` Սիսիանցի շուրջ 250 համակիրների հետ հանդիպելով, կուսակցության ներկայացուցիչներն օրը հիշարժան ու նշանակալից համարեցին, քանի որ, ըստ նրանց` հանդիպման է եկել Արցախյան գոյամարտին մասնակցած ու բազում հաղթանակներ արձանագրած Սամվել Բաբայանը: Ըստ «Դաշինքի» ներկայացուցիչների` շատ լավ շրջան է, որ կուսակցությունները ժողովրդին կերակրեն ստով, սակայն ստով փոր չի կշտանա, իսկ «Դաշինքը» ընտրողին խոստանում է իրատեսական ծրագրեր: Դաշինքը մայիսի 12-ը լոկ ընտրության օր չի համարում, այլ ձեռքբերումները հանրագումարի բերելու օր: Սիսիանով է սկսվում «Դաշինքի» հաղթանակի ալիքը, վստահ են նրանք:
ՀՌԱԿ-ի ատենապետ Հարություն Առաքելյանը «Դաշինք» կուսակցությանը սատարելը բացատրեց գաղափարների նմանությամբ, ըստ ՀՌԱԿ ատենապետի` իրենց հարաբերություններում շինծու ոչինչ չկա: Հարություն Առաքելյանի խոսքով կուսակցությունների գաղափարային հիմքում դրված է ժողովրդի պաշտպանությունն ու բարեկեցության ապահովումը: Քաղաքական ուժերի ներկայիս գզվրտոցից թշնամին օգտվում է եւ հարմար առիթը բաց չի թողնի կրկին խոցելու հային: Այսօրվա քաղաքացին ընդմիշտ ընտրության մեջ է` առեւտրի սրահ մտնելիս, երեխային նախակրթարան կամ դպրոց ուղարկելիս, անգամ պսակադրության ժամանակ: Մայիսի 12-ին որոշվելու է հայի վաղվա օրը, հենց այդ օրը պարզ կլինի թե ինչպիսի երկրում ենք ուզում ապրել, նշեց ՀՌԱԿ ատենապետը:
Սամվել Բաբայանը նկատեց, որ ներկաները ընկճված են, հոգնած: Ըստ Բաբայանի` մարդիկ հոգնել են կուսակցությունների հետ հանդիպումից, շատ հաճախ պարտադրված, ինչն էլ հիասթափություն է առաջացնում կուսակցությունների նկատմամբ: Դաշինքի ղեկավարը ներկաներին կոչ արեց առաջ գնալ միասին ու համախմբված: Առաջ քաշելով նախընտրական ծրագի հիմնադրույթներից, Բաբայանը կարեւորեց տնտեսության ընդհանուր զարգացումը, որին համընթաց զարգացում կապրի նաեւ պետությունը: Բաբայանը նշեց որ նախընտրական խոստում տալու չի եկել, չի խոստանա թե ընտրվելու դեպքում համայնքներում գազ, ջուր կքաշի, կբարեկարգի ճանապարհները, դա թող ուրիշները խոստատան: Կանե՞ն, թե՞ ոչ դա այլ հարց է, նշեց «Դաշինքի» ղեկավարը:
Այսօր Հայաստանում «բեսպրեդելը» անցել է բոլոր սահմանները, երկրի վերին օղակներում, ըստ Բաբայանի` լկտիությանը չափ չկա: Գործող ԱԺ-ում հավաքված են հիմնականում կոճակ սեխմողներ, ինչն էլ հենց երկիրը տարավ դեպի ստրկացում: Այսօր այս կամ այն նախարարը հայտարարում է, թե մի քանի միլիոն դոլար վարկ է բերել Հայաստան, այդ վարկը վաղը մյուրս օրը սերունդի ուսերին է ծառանալու, փաստում է Սամվել Բաբայանը: Բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ, ուղեղների արտագաղթը պետք է կանխվի, գյուղացին պետք է կարողանա սպառել իր կողմից արտադրած գյուղմթերքը. այս հարցերն է առաջ քաշում «Դաշինքը»:
Ի՞նչն է ստիպել Սամվել Բաբայանին, որ նա մտնի քաղաքականության մեջ` կարիերա՞ն, թե՞ շահը, հարցին Բաբայանը պատասխանեց «1000 ամյակներ շարունակ հայը տարածքներ չի ազատագրել, եղել են միայն բարոյական հաղթանակներ, սակայն Արցախյան գոյամարտով հայն ապացուցեց, որ ի զորու է համախմբվելու գաղափարի շուրջ: Ինչո՞ւ նույնը չանել այսօր, հետո այն ժամանակ Բաբայանն արդեն ուներ կարիերա: Ինձ մտահոգում է իմ ժողովրդի, իմ երկրի ապագան, հետո ինձ չեմ ների, որ անմասն մնացի վճռական այս պահին»: «Տանկի դեմ կանգնել եք, հեծանիվից եք վախենում»,- դիմելով հատկպես Արցախյան գոյամարտին մասնակցած տղաներին ասաց Բաբայանը:
«Սյունի» ՀԸ
Սիսիան