Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳԵՐԵԶՄԱՆՈՑԱՅԻՆ» ԳՈՂԵՐ

Մարզեր

25-ամյա Արմեն Չոմարյանը եւ 22-ամյա Արթուր Գեւորգյանը հանցավոր համաձայնության գալով` որոշել են թալանել գերեզմանները: Բայց, ինչպես ասում են, իր չափն ու սահմանն ունի: Ամբատանյալները,որոնց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178 հոդվածով, խոստովանել էին նախաքննությամբ իրենց մեղքը, ուստի պաշտպանական կողմը միջնորդեց դատալսումն արգացված կարգով անցկացնել, ինչին դեմ չէին նաեւ մեղադյալները:

Բազում դրվագներով կատարված գողությունները շարունակաբար են կատարվել: Գողացվել է գունավոր մետաղը, որը ամբաստանյալները հանձնել են ընդունման կետերին, բայց չեն խոստովանում , թե կոնկրետ ո՞ր: Պետմեղադրողը դատարանից պահանջեց ամբաստանյալ Արմեն Չոմարյանին եւ Արթուր Գրիգորյանին 28 գողությունների մասնակից լինելու համար դատապարտել համապատասխանաբար՝ 4 եւ 5 տարի ազատազրկման:Ու նաեւ նրանցից բռնագանձել 1 միլիոն 6 հարյուր հազար դրամ:

Դատական նիստը նախագահող Հարություն Մովսիսյանը ընդմիջում հայտարարեց մինչ վաղը:

Գյումրի, «Ցայգ»