Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ Թբիլիսիում. aliq.ge

Քաղաքականություն
glx

Թբիլիսիում խորհրդարանի նախկին շենքի հարակից տարածքում միաժամանակ երկու բողոքի ակցիա է ընթանում: Ոստիկանությունը հավելյալ ուժեր է կուտակել Ռուսթավելի պողոտայում։ Երեկ մայրաքաղաքի գիշերային ակումբներում ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունից հետո «Սպիտակ աղմուկ» շարժման նախաձեռնությամբ սկսված «Հանուն իմ ազատության» խորագրով ակցիայի մասնակիցների դեմ այսօր դուրս են եկել ազգայնական «Երիտասարդ ազգային դաշինք», «Վրացիների քայլեթ» և մի շարք այլ կազմակերպությունների համախոհներ: 32459422_1820817008228255_332083418173014016_nՍտեղծված լարված իրավիճակը հարթելու նպատակով ոստիկանությունը կենդանի պատ է կազմել՝ թույլ չտալու երկու հակաակցիայի մասնակիցներին հայտնվել նույն տարածքում: Այդուհանդերձ, օրվա ընթացքում կողմերի միջև մի քանի բախում է տեղի ունեցել, կան ձերբակալվածներ: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Երիտասարդ ազգային դաշինք»-ի և «Վրացիների քայլեթ»-ի կողմնակիցները քարեր են նետել խորհրդարանի շենքի մոտ երեկվանից կառավարության թմրանյութային կոշտ քաղաքականության դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների դեմ։ 32542298_1820817001561589_754740047281913856_nԱյսօր «Երիտասարդ ազգային դաշինք»-ի և «Վրացիների քայլեթ»-ի կողմնակիցները ծաղիկներ են դրել ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ նշելով, որ  «Սպիտակ աղմուկ» շարժման համակիրների նախօրեին հուշարձանի վրա պարը ոտնձգություն է երկրի համար սուրբ արժեք հանդիսացող արձանի նկատմամբ: 32267113_1820817568228199_6028634611716718592_n«Մենք հարգում ենք հերոսներին: Գիտենք, որ նրանք պայքարում էին մեր ազատության համար։ Այն, որ այսօր այստեղ ենք, նրանց շնորհիվ է: Ով վիրավորանք է համարել նախօրեի պարը, հիշեցնեմ, որ ապրիլի 9-ի զոհերն էլ պարում և երգում էին, երբ նրանց ձերբակալում էին: Եթե նրանք լինեին մեր կողքին, նույն կերպ կվարվեին»,- հայտարարել է «Հանուն իմ ազատության» ակցիայի նախաձեռնող «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդներից Բեքա Ծիքարիշվիլին, ում նախաձեռնությամբ հուշարձանին սպիտակ ծաղիկներ են այսօր խոնարհվել։ Ավելին՝ այստեղ