Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՈՒՐԸ ՓՈՂԵՐՆ Է ՏԱՆՈՒՄ

Մարզեր

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով վարարել է Մարտունի գետը: Գետի ափին` բավականին մեծ հատված, արգելապատնեշ չկար եւ վարարման ու ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով փլուզվել եւ այս պահին էլ շարունակում է փլուզվել գետափնյա հողային շերտը: Սա լուրջ վտանգ է թե Գետափնյա փողոցի բնակիչների, եւ թե գետափով զուգահեռաբար անցնող

ճանապարհների համար(դրանցից մեկը Մարտունու հիվանդանոց տանող ճանապարհն է): Փլուզվող շերտն արդեն իսկ հասել է ճանապարհներին, փլուզման հետեւանքով բացվել է ճանապարհի տակով անցնող կոյուղագիծը: Եթե այսպես շարունակվի չի բացառվում նրա վթարվելը,ինչը նաեւ լուրջ բնապահպանական վտանգ է,քանի որ գետը Սեւանա լիճն է թափվում:Այս թափով շարունակվելու դեպքում` Գետափնյա փողոցի բնակիչների առանձնատներին եւ բակերին եւս վտանգ է սպառնում: Գետի հունի մաքրման ամենամյա աշխատանքների ժամանակ պետբյուջեից ծախսվող գումարներն էլ,փաստորեն, «ջուրն է տանում»

Փրկարարական ծառայությունն ի զորու չէ որ—ե բան անելու, իսկ այլ կառույցների կողմից էլ մինչ այս պահը որ—է քայլ չի ձեռնարկվել:

Մարտունու «Զանգակ» ՀԸ